Ինքնաթիռի վայրէջքից հետո բոլոր ուղևորներին մահացած են գտել-

պատմությունը գրքի սյուժե չէ և ոչ էլ ֆիլմի աղետալի սցենար: Այս պատմությունն իրական է: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Բայց երբ բացվել են դռները, վկաների աչքերի առջև բացվել է սարսափելի տեսարան. բոլոր ուղևորները մահացած են եղել, այս մասին գրում է life.panorama.am-ը:
1980 թվականի օգոստոսի 19-ին Saudi Arabian Airlines ավիաընկերության Boeing 163 ինքնաթիռը թռիչք է կատարել Էռ-Ռիյադա օդանավակայանից: Օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռում ծուխ է տարածվել:
Չնայած օդաչուներին հաջողվել է թեքել ինքնաթիռի ուղղությունը և բարեհաջող վայրէջք կատարել, այնուամենայնիվ, բոլոր ուղևորները մահացել են
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, հրդեհի ոչ մի տեսանելի հետք չի հայտնաբերվել: Սակայն դռները բացվելուց հետո անվտանգության աշխատողները հայտնաբերել են, որ ինքնաթիռն ամբողջովին պատված է ծխով
Ուղևորները մահացել են հրդեհի և ծխից: Հետաքննությունը ցույց է տվել, որ բոլոր նրանք, ովքեր եղել են ներսում մահացել են վայրէջք կատարելուց առաջ: Այս ողբերգությունը խլել է անձնակազմի 14 անդամների և 287 ուղևորների կյանք:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*