Սպանություն Երևանում-

Սեպտեմբերի 2-ին՝ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդ տղան վիրահատարանում գիտակցության չգալով՝ մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի մոտից։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*