Պուտինը բոլորի մոտ դաժան կատակ է արել Էրդողանի հետ. /Տեսանյութ/ —-

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը դաժան կատակ է արել Թուրքիայի հետախուզության ղեկավարի հասցեին, ով թուրքական պատվիրակության կազմում ներկա է գտնվել հանդիպմանը, տեեկացնում է РИА Новости-ն:  «Եթե հետախուզական ծառայության պետն այստեղ է, ապա մենք իրար  ասելիք չունենք: Նա հավանաբար արդեն ամեն ինչ զեկուցել է»,- ասել է Պուտինը՝ ակնարկելով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, որի նախապատրաստման մասին Էրդողանը տեղեկություն չի ունեցել: G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած այս հանդիպմանը Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Անկարան կկարողանա ամբողջովին կարգավորել իրավիճակը երկրում:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*