Լուիզիանայում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 8-ի-

Ամերիկյան Լուիզիանա նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 8-ի: The Associated Press-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է նահանգի առողջապահության դեպարտամենտը: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին:

Դեպարտամենտի մամուլի քարտուղար Սամանտա Ֆոլքները հաղորդել է, որ մեկ մարդ զոհվել է Իսթ Բաթոն Ռուժում, որտեղ ավելի վաղ 3 զոհ էր գրանցվել: 2 զոհ կա Սենթ Հելենում, եւս 2-ն էլ՝ Թանջիփահոա շրջանում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ մինչեւ հիմա ջրհեղեղի հետեւանքով 20 հազար մարդ է տարհանվել:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*