Սարսափելի է.. Կովկասյան հովվաշունը հոշոտել է 1-ամյա երեխային-

Ռոստովի մարզում կովկասյան հովվաշունը հոշոտել է 2015 թվականի ծնված աղջնակին: Շան տիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահվան հասցնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետաքննության տեղեկություններով՝ Ռոստովի մարզի Դուբովսկի շրջանի Բակլանովսկ գյուղի բնակելի տներից մեկի մոտ տանտիրուհին առանց հսկողության է թողել շանը: Հովվաշունը շղթան պոկել եւ հարձակվել է 2015 թվականի ծնված աղջնակի վրա, որը մոր հետ հենց այդ տանն էր հյուրընկալվել: Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով երեխան տեղում մահացել է:

Քրեական գործ է հարուցվել 56-ամյա տանտիրուհու դեմ: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*