Վթարի հետևանքով 18-ամյա տղան տեղում մահացել է-

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Պեմզաշեն-Լեռնակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Astra մակնիշի 35 CR 019 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնության դիմելուց

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*