Ողբերգական վթար Սյունիքում. «Օպելը» բախվել է ձիուն, ապա ժայռին. վարորդը մահացել է, կան վիրավորներ-

Հայաստանի ԱԻՆ-իցNEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RR 434 համարանիշի (վարորդ՝ 60-ամյա Վալերի Բաղդասարյան, ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ձիուն եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, այնուհետեւ բախվել հարակից ժայռին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ ուղեւորներ՝ 60-ամյա Ռ. Դ.-ն եւ 55-ամյա Ա. Ա.-ն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ձին դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*