Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Volkswagen-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. 2 զոհն ու 2 վիրավորները զինվորականներ են. shamshyan.com-

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Volkswagen Golf մակնիշի 35 PՏ 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մահացածներին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Փրկարարներն անգամ վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։ Բժիշկներն էլ վիրավորներին զննելուց հետո ասում էին. «Եթե ժամանակին վիրավորներին դուրս չբերեին մեքենայից ու օպերատիվորեն չտեղափոխեինք հիվանդանոց, հնարավոր էր՝ մյուս երկուսը նույնպես մահանային, քանի որ վնասվածքները լուրջ են»։

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանել Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մնացական Փանոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մահացածները զինվորականներ են, ովքեր ծառայում են Հայաստանում տեղակայված ռուսական N ռազմաբազայում:07d3fe902f61690af55f8425da40a11aa996258f35d6288df792869e67626c0cdf5858726b2c9caea5bea18c40d8278ae17fc12b47e5b914b53c1b7bf170d22f

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*