Դաժան, ահասարսուռ ու ողբերգական վրաերթ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդի..-

Սեպտեմբերի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Mercedes մանիշի 35 AF 553 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում դեպքի Երևան ընթանալիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Սյունիքի մարզի Տոլոս գյուղի բնակիչ, 72-ամյա Կոմեդիկ Մամիկոնյանին:

Վրաերթի ենթարկվածը շպրտվել է մի քանի մետր իսկ գլուխն ամբողջովին ջախջախվել է՝ դին դառնալով անճանաչելի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեակական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Քննիչ Է. Բալոյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը վերադառնալիս է եղել Բաթումիից, իսկ վրաերթի ենթարկվածը նշված մայրուղում սպասում էր ընկերներին, որպեսզի մեկներ Ռոստով:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*