ԼՈՒՐՋ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ, Սեյրան Օհանյանը ուլտիմատում ներկայացրեց Սերժ Սարգսյանին-

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, համաձայն Սահմանադրության՝ 20-օրյա ժամկետում նա պետք է ձևավորի նոր կառավարության կազմ: Մինչ կառավարությունում նախարարների պաշտոնակատարները փորձում են ենթադրել՝ արդյոք իրենք կվերանշանակվեն, թե ոչ, տարբեր նախարարների հետ կապված տեղեկատվություն է շրջանառվում: Մասնավորապես Սեյրան Օհանյանի հետ կապված՝ ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ նա առաջիկայում  նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն Սեյրան Օհանյանը կտրականապես հերքել է նման հնարավորությունը:

 

Սեպտեմբերի 16-ին News.am-ի հետ զրույցում Ս. Օհանյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկ լինի, մերժելու է։ «Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձևավորելու, և որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձևավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ  նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ և չեմ պատրաստվում որևէ միջազգային կառույցում աշխատելու»,- նշել է Ս. Օհանյանը: Հարցին՝ եթե  առաջարկ լինի, մերժելո՞ւ է, պատասխանել է՝ միանշանակ։

«Առաջին լրատվական»— ի հետ թեմայի շուրջ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծիք հայտնեց, որ սրանով Սեյրան Օհանյանը ուլտիմատում է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որ իր պաշտոնից չի հրաժարվելու:

«Փաստ է, որ ապրիլյան պատերազմից հետո մեր բանակը, մեր պաշտպանության համակարգը կարիք ունի լրջագույն փոփոխությունների, այդ թվում նաև կադրերի: Կորուստների հարցը, որ ունեցանք ապրիլյան պատերազմի ժամանակ, տարբեր «սլաքավարների» աշխատանքից ազատելով այդ հարցը չի լուծվում: Հասարակությունը լուրջ պաշտոնանկություններ էր ակնկալում, և Ս. Օհանյանի պաշտոնանկությունը սպասելի էր: Մյուս կողմից՝ ռուսական աղբյուրներն են տեղեկացնում, որ Ս. Օհանյանը պետք է գնա ՀԱՊԿ: Այսինքն՝ փաստորեն Սեյրան Օհանյանը հիմա փորձում է Մոսկվային հակադրվել»,- նշեց քաղաքագետը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*