Կարևոր. Մոսկվան հետաքրքիր լուծում է գտել Հայաստանի հարցում-

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, ըստ որի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող է նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Հայտնի է, որ հոկտեմբերին Երեւանում նախատեսված ՀԱՊԿ խորհրդի նիստում ներկայիս գլխավոր քարտուղար Բորդյուժան հեռանալու է այդ պաշտոնից, որը զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը:

 

Եվ ահա, խոսվում է, որ նոր քարտուղարը լինելու է Սեյրան Օհանյանը:Այս տարվա փետրվարից ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ էր նշանակվել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, 4 տարի ժամկետով: Եթե Սեյրան Օհանյանը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա Հայաստանը պրո-ռուսական բլոկներում կունենա երկու большой начальник (մեծ ղեկավար), ինչպես Մեդվեդեւն էր ասել Տիգրան Սարգսյանին:Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է եղել: Դրան նպաստել է հատկապես պրո-ռուսական բլոկներին Հայաստանի անդամակցությունը եւ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ այդ քայլը պայմանավորված է տնտեսական պրեֆերենցիաներով ու անվտանգության խնդիրներով:

 

Շատ կարճ ժամանակում սակայն պարզվեց, որ ԵՏՄ-ն տնտեսության ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ ու բարդություններ է առաջացրել, Հայաստանին զրկելով տնտեսական զարգացման հեռանկարից, իսկ անվտանգության ոլորտում Հայաստանը դարձել է բավական խոցելի: Դրա ապացույցը ապրիլյան պատերազմն էր, երբ ՀԱՊԿ-ը, պարզվեց, չի կատարելու իր դաշնակցային պարտավորությունները, ավելին՝ այն պաշտպանության ոլորտում սահմանափակել է Հայաստանի հնարավորությունները:Այս ամենի հանրագումարում Հայաստանում ձեւավորվել է որոշակի վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ: Մոսկայում ակնհայտորեն դժգոհ են այս իրավիճակից եւ փորձում են «շտկել» այն: Ընդ որում, բավական հետաքրքիր ձեւ են մտածել: Տիգրան Սարգսյանը, ով ՀՀ վարչապետ եղած ժամանակ հիմնավորում էր, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին նպատակահարմար չէ թեկուզ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, նշանակվեց ԵՏՄ փաստացի ղեկավար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*