Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին եւ ինչ պատասխան է ստացել. «Ժողովուրդ»-

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության արձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել եւ տարբեր պաշտոններ առաջարկել:

 

Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է:

 

Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում: Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը:

 

Իսկ թե նման որ «խմբակին» նա կմիանա, առաջիկայում պարզ կդառնա:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*