Բրիտանիայի ափերին ջրահարսի քայքայված մարմին են հայտնաբերել. տեսանյութ-

Անգլիայի Նորֆոլկ կոմսության բնակիչներից մեկը Գրեյթ Յարմուտ ծովափնյա քաղաքի ափերին ջրից դուրս նետված ջրահարսի մարմին է գտել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ծովային արարածը, հավանաբար, հեռացել է արևադարձային ջրերից` հայտնվելով Հյուսիսային ծովի սառը ջրերում և լողալով զբոսանավերի և նավթի տանկերների հետ կողք-կողքի:

Բրիտանացի Փոլ Ջոնսն իր պատկերած լուսանկարները հրապարակել է սոցցանցում, որից հետո դրանք 2 օրում 15 000 անգամ կիսվել են օգտատերերի կողմից:

Մռայլ լուսանկարում պարզ երևում է մարդանման արարածի քայքայված մարմինը, որը ձկան պոչով է ավարտվում: Մարմինն ընկած է եղել ծովափին`ավազների վրա: Հավանաբար այն ափ է նետվել:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*