Արդյո՞ք սա է Պուտինի գաղտնի ընտանիքը. Daily Mail-ն անդրադարձել է Ալինա Կաբաևայի և 10-ամյա տղայի այցին մարզական միջոցառմանը. լուսանկարներ-

Օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի այցը մոսկովյան «Մեգասպորտ» պալատում անցկացվող մարզական շոուին իրարանցում է առաջացրել ինչպես ռուսական, այնպես էլ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներում:

Daily Mail պարբերականը ռուս չեմպիոնուհու լուսանկարներով հոդված է հրապարակել` «Արդյո՞ք սա է Պուտինի գաղտնի ընտանիքը» խորագրով: Շոու-ներկայացմանը Կաբաևան ժամանել էր մոտ 10 տարեկան խորհրդավոր տղայի հետ, ում ով լինելը փորձում են գուշակել նույնիսկ ռուսական ԶԼՄ-ները: Շատ պարբերականների կարծիքով` տղան 33-ամյա Կաբաևայի որդին է:

Ականատեսների խոսքով` Կաբաևայի և տղայի հարաբերությունները շատ մտերմիկ էին. քննարկում և կատակում էին ողջ շոուի ընթացքում: Շոուի ավարտին Կաբաևան իր երիտասարդ ուղեկցին լուսանկարել է երկու այլ օլիմպիական չեմպիոնների` Եվգենի Պլյուշենկոյի և Ալեքսեյ Նեմովի հետ:
Երեկոյի ևս մեկ ուշագրավ տարրը Կաբաևայի մատնեմատին դրված մատանին էր, որը ևս չի վրիպել լրագրողների հայացքից:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*