Ջեք Քեշիշյանի շքեղ հայկական հարսանիքը՝ դոլարների անձրեւի ներքո. Տեսանյութ-

Ավտոմեքենաների ռեսթայլինգով զբաղվող ամերիկյան աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատեր եղբայրներից Ջեք Քեշիշյանը օրեր առաջ հավերժ սիրո խոստում է տվել իր ընտրյալին՝ Ժակլին Սամվելյանին։

Նորապսակ զույգը շքեղ հարսանյաց երեկո է կազմակերպել Լոս Անջելեսի Taglyan complex հանդիսությունների սրահում, որի գեղեցիկ ձեւավորումը անհնար է չնկատել ու չգնահատել։

Սրահի հատակը զարդարում է «It was always you» գրառումը, որը երեկոյի եւ նորապսակների կարգախոսն էր։

30 տարեկան անվանական կոնյակներ

Նորապսակներն իրենց ամուսնական առաջին պարը վայելել են Ադելի «Love Song» երգի ներքո՝ նվագախմբի կատարմամբ։

Սակայն երեկոյի ընթացքում հայկական շունչը նույնպես անպակաս է եղել։

Դե էլ ինչ հայկական հարսանիք առանց շաբաշի։

Նորապսակների պարը ուղեկցվել է դոլարների անձրեւով։

Նշենք, որ երեկոյին ներկա է եղել նաեւ Ռոբ Քարդաշյանը, որն արդեն հասցրել է շնորհավորել ընկերոջն իր Instagram-ում։

NEWS.am STYLE

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*