««Իսկանդերը» մերն ա, բա հո ձրի չի՞, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա». Սեյրան Սարոյան. Տեսանյութ-

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը համոզված է, որ ՀՀ նախագահը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին շուտով ավելի լավ պաշտոն կտա: «Հաստատ չգիտեմ, թե ո՞ւր են տանելու, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետության ու ժողովրդի համար գործ կանի, դրա մասին չկասկածեք»:

 

Անդրադառնալով ՊՆ նոր նախարար Վիգեն Սարգսյանի` բանակում ծառայած չլինելու մասին քննարկումներին, Սարոյանն ասել է, որ նման լուրեր տարածողները չարաչար սխալվում են, քանի որ Վիգեն Սարգսյանն իր կարիերան սկսել է հենց բանակից.

«Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղա: Վիգենը բանակը շատ լավ պատկերացնում ա ու նույնիսկ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանը կմնա նախարարի պաշտոնում»:

Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդերի» վերաբերյալ Սարոյանը հայտարարել է, թե դրանք Հայաստանինն են ու, եթե դրանից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց չեն վախենա, ավելին, ուրիշ «զապաս» զենքեր էլ կան Հայոց բանակում. ««Իսկանդերը» մերն ա, բա հո ձրի չի՞, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա… Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովշիկներն են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալը՝ ուրիշ բան»:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*