Բաքուն սպառնում է «սև ցուցակում» ներառել ԼՀՂ-ի անկախության 25-ամյակի կապակցությամբ այնտեղ այցելողներին-

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է արել` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն մարդկանց անունները, ովքեր «անօրինական կերպով մուտք կգործեն Ադրբեջանի տարածք»` մասնակցելու ԼՂՀ-ի անկախության 25-ամյակի միջոցառումներին և օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին կայանալիք միջազգային համաժողովին, կներառվեն «անցանկալի անձանց» ցուցակում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Վերջինս հայտարարել է, թե այդ միջոցառումը «վնասում է» ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Վերջինս կոչ է արել համաժողովին հրավիրվածներին հարգել միջազգային նորմերը և զերծ մնալ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» այցելություններից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*