Հազար ամոթ… Կրակոցներ և ծեծկռտուք Էջմիածնում. քաղաքապետի թեկնածուն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ-

Երեկ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Նախօրեին ժամը 23:30-ի սահմաններում Երևան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին եղել է պատգամավորի որդին: Ըստ շրջանառվող լուրերի, կրակողները եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին:

 

Էջմիածնի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը: Արդյունքում Հրաչիկ Աբգարյանը և Արթուր Թումանյանը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Վերջինը գտնվում է Նյարդաբանական բաժանմունքում։

Ըստ տեղեկությունների, Էջմիածնում լարվածությունը շարունակվում է. ոստիկանությունը քաղաքում խիստ հսկողություն է իրականացնում:

 

Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 18-ին, Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն և ստեղծված մթնոլորտն էլ հենց դրա հետ է կապված:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*