ԿԱՐևՈՐ!!! Հոկտեմբերին հավանական է` հակառակորդ փորձ անի դիրքեր գրավելու. Վովա Վարդանով-

Սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերին հավանական է հակառակորդի կողմից կրկին հարձակում:  Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը. «Թուրքերը ակտիվ գործողություններ են արել ապրիլին, կորցրել են շատ զինծառայողներ, հսկայական էլիտար զորքից կորուստներ են ունեցել եւ այդ էլիտան վերականգնելու ժամանակ է պահանջվում: Սակայն, ճանկռոցիի համար պոտենցիալը պահպանել է եւ կրկին կարող է փորձել պոստ գրավել: Ապրիլյան պատերազմից հետո նրանց ժամանակ էր պետք 2-3 ամիս, որպեսզի հետեւություններ անեին ապրիլյան գործողությունների վերաբերյալ»:

Վովա Վարդանովը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում որոշակի դրական փոփոխություններ նկատվում են, սակայն, հայկական կողմը պետք է միշտ զգոն եւ պատրաստ լինի` հակառակորդի հարձակմանը:

«Մեր չպարտվելը ստիպվածությունից է եղել, որ ասում են` խիզախ ենք, քաջ ենք, դրա համար էլ չենք պարտվել` սխալ է: Օղակն այնքան էին սեղմել, որ ստիպված պաշտպանվել ենք, սակայն, չենք հաղթել: Այժմ գրեթե բոլոր զորամասերում փորձում են հետեւություններ, փոփոխություններ անել, որն ավելի ադեկվատ կդարձնի մեր հարվածը հակառակորդին, եթե փորձի կրկին մեզ հարվածել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թուրքի ողնաշարը չի կոտրվել, դրա նախանշանները կային դեռ սեպտեմբերին, որոնք պետք է հաշվի առնեինք: Եթե մենք այս ամենից հետեւություն չանենք եւ արժանի հարված հասցնելու չնախապատրաստվենք, հնարավոր է կրկին փորձ կատարվի»,-ասաց նա:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*