Վարդևան Գրիգորյանի որդու դին տեղափոխում են…Մեծ թվով ոստիկաններ կան/ բացառիկ տեսանյութ/-

Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին Գյումրիի բժշկական կենտրոնից այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղափոխվել է Գյումրիի պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: Տարածքը հսկել են մեծ թվով ոստիկաններ:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*