Գյումրիում ԲՀԿ թեկնածուի որդու դին հայտնաբերել են նկուղում, հրազենը կողքին.Տեսանյութ-

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիում սպանվել է ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին` Արշակը: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Հայտնաբերվել է նաև ատրճանակ, հանգամանքները պարզվում են: Պատճառների մասին պաշտոնական որևէ բան չի հաղորդվում: Արշակը 26 տարեկան էր:

Գյումրիի բնակիչներից Նունե Հայրապետյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, վեճը ծագել է նախօրեին` Գյումրիում հայտնված զառի պատկերով վահանակի պատճառով, որոնք Վարդևան Գրիգորյանի նկատմամբ վիրավորական ակնարկ էին մեկնաբանվում: Սրանով Վ. Գրիգորյանի հակառակորդներն ակնարկել են նրա երիտասարդ տարիները, երբ նա հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»:

Գյումրիի բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխել էին արդեն մահացած Արշակին, այս պահին իրարանցում է:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*