Ամուսինը խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջն ու նետել ջրատարը. Նոր մանրամասներ-

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում սեպտեմբերի 19-ի երեկոյան, Սևջուր-Ախթամար ջրատարում կնոջ մարմին հայտնաբերելու վերաբերյալ:

ՈստիկանությունիցNEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սևջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 38-ամյա Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում, վիճաբանության ժամանակ, 46-ամյա Արթուր Մ.-ն, խանդի հողի վրա, ծեծելով սպանել է կնոջը՝ Ն. Դանիելյանին:

Արթուր Մ.-ն ձերբակալված է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*