Վանաձորում շունը հարձակվել է տան անդամների վրա. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց-

Վանաձորում այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել:

 

Լոռիից հաղորդում են, որ քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի բակում շունը կապից արձակվել ու հարձակվել է տան անդամների վրա, որոնք այդ պահին մոտեցել են նրան՝ կերակրելու համար: Տուժածների աղաղակները լսելով՝ հարեւաններն անմիջապես «Շտապօգնություն» են ահազանգել,

 

57-ամյա կինն ու նրա 37- ամյա որդին վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի» բժշկական կենտրոն:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*