Կարեն Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու և արյունալի միջադեպերի մասին. 1in.am. Տեսանյութ-

Հայաստանի նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար, և նրանք ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նորանշանակ վարչապետը’ ավելացնելով, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:

«Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, նրանք իմ թիմակիցներն են, և նրանք ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար: Նոր նախարարների պրոֆեսիոնալիզմը տեսել եմ տարբեր ժամանակներում»,­–ասաց ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*