Իսկական աղետ… Նախագահականն ու կառավարությունը լցվում են քոչարյանականներով-

ՀՀ նախագահի ու կառավարության աշխատակազմերում փոփոխություններ են սկսվել: Ըստ լուրերի` Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, կառավարության աշխատակազմում իրար հետևից աշխատանքից ազատման դիմումներ են գրում: Նրանցից շատերը գնում են Աբրահամյանի մոտ` աշխատելու նախընտրական շտաբում կամ այլ գործառույթներ իրականացնելու:
Ըստ լուրերի` կադրային տեղաշարժ է նաև նախագահի աշխատակազմում. Միքայել Մինասյանի թիմը հեռանում է: Ասում են` Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ փոփոխություններ է անում` անկախ անձերից: Խոսակցությունների համաձայն` նախագահականն ու կառավարությունը շուտով կլցվեն Քոչարյանի մարդկանցով: Նրանց թվում շրջանառվում է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի անունը: Կարեն Կարապետյանը Սողոմոնյանի հարսանիքի քավորն է:

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*