Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում չներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանին-

ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մասին հայտարարությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան չներկայացրեց կառավարության նիստում: Մինչդեռ` 2014 թ. ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը գործադիրի անդամներին էր ներկայացրել նորանշանակ վարչա­պետ Հովիկ Աբրահամյանին, դրանից առաջ էլ` 2008թ. ապրիլի 10-ին` Տիգրան Սարգսյանին:

168.am-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը խախտեց ավանդույթը և կառավարության նիստում չներկայացրեց Կարեն Կարապետյանին:

«Քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, և Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի թեկնածությունն ավելի լայն թիմի մոտ ներկայացրել է, դա եղավ հրապարակային և ոչ թե՝ թաքուն: Պարոն նախագահի խոսքը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, և պարոն նախագահը 250 հոգանոց լսարանի մոտ ներկայացրել է Կարեն Կարապետյանին: Չեմ կարծում, որ այստեղ որևէ խնդիր կա: Նույն բանը 2 անգամ կրկնելու անհրաժեշտությունը ո՞րն է»,- ասաց Է.Շարմազանովը:

Sharmazanov

Ըստ նրա` որոշ մեկնաբանների վառ երևակայության արդյունքն է, թե Կարեն Կարապետյանին Մոսկվայից են «գործուղել», և Սերժ Սարգսյանն ինքն է ներկայացրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը և ՀՀԿ խորհրդի նիստում շատ բարձր գնահատականների է արժանացրել. «Կարեն Կարապետյանը հայաստանյան գործիչ է, որևիցե տեղից չի եկել, մեր քաղաքական թիմի անդամ է, և առաջին անգամ չէ, որ նա՝ որպես մեր թիմի ներկայացուցիչ, մտնում է քաղաքական գործընթացներ, լուրջ ճանապարհ է անցել, և Կարեն Կարապետյանի նշանակման հարցում տեսնել ռուսական կամ իրանական կամ արևմտյան հետք, կարծում եմ՝ անշնորհակալ գործ է»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*