Սևանում ծեծի են ենթարկել գործող քաղաքապետի եղբորորդուն. կաշառք է բաժանում «հաստագլուխ ոստիկանապետը»-

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով` այսօր կեսօրին ծեծուջարդ է սկսվել Սևանի քաղաքապետի թեկնածուներ` Սևան ազգային պարկի փոխտնօրեն Սարգիս Մուրադյանի և գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանի (հանրության մեջ առավել հայտնի է Ուդո մականվամբ) թիմակիցների միջև:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` լուրջ վնասվածքներ է ստացել Ռուդիկ Ղուկասյանի եղբորորդին` Բաբկեն Ղուկասյանը: Սևանում ընտրակաշառք են սկսել բաժանել և՛ Սևանի գործող քաղաքապետը, և՛ մյուս թեկնածուն` Սարգիս Մուրադյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրը փորձեց ճշտել հենց Ռուբիկ Ղուկասյանից, ով թեպետ հերքեց իր եղբոր տղային ծեծի ենթարկելու փաստը, բայց մի նոր տեղեկություն հայտնեց. «Եկեք տեսեք ոնց է հաստագլուխ ոստիկանապետն իր ա շայկով մեկ ընտրակաշառք բաժանում: Չեք հավատում` մի հատ եկեք, տեսեք`ինչա կատարվում քաղաքում»,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ Սևանի ոստիկանության բաժնի պետն է ոստիկանության գնդապետ Վիգեն Աղեկյանը:

Նկատենք, որ Ռուդիկ Ղուկասյանին այս ընտրություններում չի սատարել հարազատ կուսակցությունը և վերջինս որոշել է ինքնաառաջադրվել:

Կիզակետում գտնվող մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված Սարգիս Մուրադյանն է, ով լինելով քրեական հեղինակություն` վայելում է տեղի ոստիկանության պետի սերն ու հարգանքը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*