Երեւանը եւ Բաքուն պատրաստվում են Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնել. քաղաքագետ Օլեգ Կուզնեցով-

Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում եւ Ադրբեջանում ունեն լրջագույն քաղաքական հետեւանքներ, եւ այդ համատեքստում դրանք նաեւ առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Օլեգ Կուզնեցովը` հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխություններ երկու պետություններն էլ անցկացրին:

 

«Հայաստանում երկիրը սահուն կերպով անցնում է պառլամենտական կառավարման համակարգի, իսկ Ադրբեջանում հայտնվել է փոխնախագահի ինստիտուտը: Սրանք արվում են, որպեսզի իրավական բազա ստեղծվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»: Նրա խոսքով՝ սա արվում է այն բանի համար, որպեսզի մի փոխնախագահը դառնա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ներկայացուցիչը, մյուսը` Լեռնային Ղարաբաղի, եւ այսպիսով հիմքեր են ստեղծվում Ղարաբաղի բարձր կարգավիճակով ներկայացվածությամբ Ադրբեջանի կազմ վերադարձի համար:

 

«Խորհրդարանական համակարգով էլ Սերժ Սարգսյանը կարող է արդեն բացարձակ լեգիտիմ կերպով հեռացնել իշխանությունից ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին՝ երկրի ղեկավարման լծակները կենտրոնացնելով խորհրդարանում: Խոսքն այս դեպքում Սեյրան Օհանյանի մասին է եւ այն գեներալների, որոնք վերջինիս հետ իշխանության են եկել Լեռնային Ղարաբաղից»,- նշել է Օլեգ Կուզնեցովը:

 

Ռուս քաղաքագետը նաեւ նշել է, որ Մոսկվան հանդիսանում է մոդերատոր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, եւ հավանություն է տալիս այն իրավական փոփոխություններին, որոնք առավելագույնս հեշտացնում են տարածքների վերադարձը:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*