Աչքը կորցրած Սայաթ Հարությունյանը ցուցմունք է տվել-

Սարի թաղում հուլիսի 29-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողությունների հետեւանքով աչքը կորցրած անչափահաս Սայաթ Հարությունյանը ցուցմունք է տվել եւ պատմել դեպքի մանրամասները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Սայաթի հարազատները:

«Սայաթն այդ խառնաշփոթի մեջ ոչինչ չի հասկացել, չգիտի, թե աչքն ինչից է վնասվել: Ամեն դեպքում բժիշկներն էլ են ասում, որ պայթյունից չի եղել վնասվածքը, քանի որ ոչինչ չեն հայտնաբերել»,- ասացին հարազատները:

Այնուամենայնիվ, Սայաթ Հարությունյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել: Նշենք, որ Սայաթն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ տանն է, առաջիկա շաբաթ սակայն կրկին հիվանդանոց է գնալու ստուգման:

Հիշեցնենք, որ Սայաթը Վարդենիսի Շատվան գյուղից է, 11-րդ դասարանում է սովորում։ Այդ օրը Երեւան էր եկել՝ ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում, որոշել էր հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։ Ծխանռնակների պայթյունից վնասվել է նաեւ Սայաթի ոտքը:

Սայաթը արտերկրում բուժումը շարունակելու կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն ծնողները: Նրան աջակցելու նպատակով Սայաթի հոր` Ռոմա Հարությունյանի անունով բացվել են հետեւյալ հաշվեհամարները:

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank)

Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan)

ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138

ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138

Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002

Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 2203816500709

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*