Բաղրամյանում ցույցի ժամանակ անչափահաս է դանակահարվել. հարուցվել է քրեական գործ-

Երեւանի Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար կազմակերպված հավաքի ժամանակ դանակահարվել է անչափահաս: NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ նման ահազանգ հիվանդանոցից ստացվել է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին ցուցարարները Երեւանի Ազատության հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա եւ մի քանի ժամ փակ պահել պողոտան:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*