Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդն ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով նռնակը-

Արտառոց դեպք է գրանցվել Արագածոտն մարզում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, 41-ամյա տղամարդը հարձակվել է համագյուղացի կնոջ տան վրա՝ ասելով, որ նռնակ է բերել տունը պայթեցնելու համար:

 

Տղամարդու հետ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքները՝ ձեռքին եղած նռնակատիպ առարկան հանձնելու մասին, չեն օգնել: Տղամարդը ժամը ժ.02.50-ին ինքնասպանություն է գործել՝ պայթեցնելով նռնակը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 6 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 6 հատ ինքնաձիգի պահունակ, պայթեցրած նռնակի օղակն իր ձողով:

Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*