Վերաքննիչը գրավի դիմաց ազատ արձակեց Արմեն Մարտիրոսյանին-

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ 1 միլիոն դրամի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

«Վերաքննիչը թույլատրելի համարեց եւ 1 միլիոնի դիմաց ազատ արձակեց Արմեն Մարտիրոսյանին: Ես ասել եմ եւ էլի եմ ասում, որ սա քաղաքական որոշում էր: Այժմ նա նորից «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել, մինչեւ գրավը վճարվի եւ նրան ազատ արձակեն»,-ասաց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանական ուժային գործողությունների ժամանակ:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*