Ողբերգական դեպք Շիրակի մարզում. տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է-

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը փլուզվել են, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տ. Հ.-ը (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ. Հ.-ը մահացել է, իսկ Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փլուզվել է նրանց նորակառույց անասնագոմի տանիքը, երբ հայր ու որդի տակն աշխատելիս են եղել։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*