Սպանել են 37-ամյա հայ…-

Սպանել են հայ տղամարդու , երբ նա դուռը բացել է՝ կարծելով, թե պատվիրված պիցցան է ժամանել։

Los Angeles Times-ի փոխանցմամբ, 37-ամյա Հովիկ Կրբոյանը եղել է տանը՝ կնոջ եւ 9-ամյա դստեր հետ, երբ կեսգիշերին մոտ թակել են դուռը։ Ոստիկանության փոխանցմամբ, Կրբոյանը բացել է դուռը, քանի որ սպասում էր առաքիչին։ Հենց նա բացել է դուռը, նրա ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Կրբոյանի կինն ու դուստրը չեն տուժել։

 

Քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինթերը հայտնել է, թե իրենք հարցաքննել են հարեւաններին։ Իրավապահները կարծում են, թե դեպքը գանգսթերական հաշվեհարդար է, իսկ Կրբոյանը ճանաչել է կրակողներին։ Պիցցայի առաքիչը ժամանել է դեպքից հաշված րոպեներ անց։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*