«ԶԻԼ»-ը մոտ 10 մետր գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է-

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի 35 US 129 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝  49-ամյա Վ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մետր գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*