«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի-

Սեպտեմբերի 10-ին` ժամը 17.19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, նկատվել է դի:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները պատգարակի օգնությամբ կիրճից դուրս են բերել 1997թ. ծնված Ա. Մ-ի դին և հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*