Արցախում մահացած 19-ամյա զինծառայողը Գավառից էր, ընտանիքի միակ զավակը-

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 7-ին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արման Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գավառի ավագանու անդամ Պարգեւ Հակոբյանը:

Արման Ղանդիլյանը ընտանիքի միակ զավակն էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ:

Հիշեցնենք, որ 1997թ. ծնված Արման Ղանդիլյանը մահացել էր ժամը 01:30-ի սահմանում` ձախ այտի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման  Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*