Աֆղանն այծի ու սնունդի դիմաց իր 6-ամյա դստերը ամուսնացրել է 55-ամյա տղամարդու հետ-

Աֆղանստանում հայրը իր անչափահաս դստերը ամուսնացրել է՝ նրա դիմաց ստանալով մեկ այծ, շաքար ու արեւածաղկի յուղ: Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանի խմբագրությունը: Վեցամյա աղջկա փեսացուն է դարձել 55-ամյա Սեյեդ Աբդուլկարիմը: Տղամարդուն կալանավորել է տեղի ոստիկանությունը: Այս պահին ոստիկանությունը որոնում է «հարսնացուի» հորը:

Կատարվածի մասին իրավապահներին հայտնել է լրագրող Ֆավադ Ահմադին: Նրա խոսքով Աֆղանստանում անչափահասների մասնակցությամբ ամուսնությունները տարածված են, սակայն հազվադեպ են հրապարակայնորեն կատարվում:

Ահմադին նշում է, որ երկրի հեռավոր նահանգներում ամուսնությունների կեսից շատը ապօրինի են: Ըստ Աֆղանստանի օրենսդրության, ամուսնությունը կանանց թույլատրվում է 16 տարեկանից հետո, իսկ տղամարդկանց՝ 18:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*