ՔԻՉ ԱՌԱՋ. միայն իմանաք, ով է մահացել-

Ծանր հիվանդությունից հետո 69 տարեկանում մահացել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական, վաստակաշատ մանկավարժ եւ գիտնական Սեդրակ Միսակի Սեդրակյանը:

Սեդրակ Սեդրակյանը ծնվել էր 1947-ին Արտաշատ շրջանի (այժմ Արարատի մարզ) Ոստան գյուղում: Գերազանցությամբ ավարտելով դպրոցը ընդունվել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1973-ին: Ուղեգրվելով հարազատ շրջան՝ Ս. Սեդրակյանը վարել է տնտեսական, կոմերիտական եւ կուսակցական ղեկավարի պաշտոններ, եղել է ՀԿԼԵՄ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ Արտաշատի շրջկոմի 2-րդ քարտուղար, ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության շրջկոմի նախագահ: Աշխատելուն համատեղ ավարտել է նաեւ Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտը (1984):

 

1988-ին ընտրվել է Արտաշատի շրջկոմի խորհրդի Գործադիր կոմիտեի նախագահ: Մարզերի կազմավորումից հետո Ս. Սեդրակյանը եղել է ՀՀ Արտաշատի մարզպետի խորհրդական, մարզպետի աշխատակազմի ղեկավար, 2002-ից՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար: 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2006-ին Ս. Սեդրակյանը տեղափոխվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան՝ նշանակվելով ֆինանսական, կապիտալ շինարարության եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր:

 

Նա գործուն մասնակցություն է ունեցել ինչպես Հայաստանի այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ եւ Մարտունի քաղաքների ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներում, իր ներդրումն է ունեցել Սարսանգի հիդրոհանգույցի տեխնիկական վիճակի համալիր ուսումնասիրություններում՝ հրապարակելով “Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի շահագործման հիմունքները” (համահեղինակով) շատ ուսանելի դասագիրքը:

Ս. Սեդրակյանը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, դոցենտ: Ջրամատակարարման համակարգի լավագույն գիտնականներից էր, մասնագիտական գրքերի, մեթոդական ցուցումների հեղինակ, բազմահմուտ մանկավարժ: Երկարամյա ամբասիր աշխատանքների համար արժանացել էր Գերատեսչական մեդալների, պարգեւների:

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*