ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ (PHOTO)-

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանին եւ իր ընտանիքը։

 

 

742

Արմեն  Գևորգյանը ծնվել է 1973, հուլիսի 8-ին։

Կրթություն
1990 թվականին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
1991 թվականին տեղափոխվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996 թթ. – Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։
1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

 

 
Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998 թվականի ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2000-2006 թթ. – ՀՀ Նախագահի առաջին օգնական։
2006 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։
2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
2008 թվականի մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ։
2009 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող։
ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի, 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։
2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։

big_1391493755_4671071

2014 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ փոխվարչապետի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոններից՝ իր դիմումի համաձայն։
2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից։
2015 թվականի փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից։

2016 թվականի հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։ Անկուսակցական է։

Արմեն Գեւորգյանն ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։

Նրա կինը Թամարա Գեւորգյանն է։

579883_371086822923555_275525339_n

armen3

Արմեն Գեւորգյանն իր կնոջ հետ ծանոթացել է 2002 թվականին՝ ընկերների միջնորդությամբ։Այդ ժամանակ Թամարա Գեւորգյանը բժշկական համալսարանի ուսանողուհի էր, այժմ նա ակնաբույժ է։ Իր հարցազրույցներից մեկում Արմեն Գեւորգյանը պատմել է, որ ապագա կնոջը չի ասել, թե որտեղ է  աշխատում։ Ծանոթությունից մեկ տարի անց զույգն ամուսնացել է։

Այժմ Թամարան աշխատում է  Բժշկական համալսարանի ակնաբուժական կլինիկայում։

2008 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Ռուբենի Գեւորգյանը, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գրանցել է «OFTOMA» ՍՊԸ-ն

 

 

 

 

armen11

«Ընտանիքում երբեք իմ աշխատանքին վերաբերող հարցեր չենք քննարկում: Այդպես էր, երբ ապրում էի ծնողներիս հետ, այդպես է նաեւ այսօր, երբ իմ ընտանիքը ունեմ»,- խոստովանում է Արմեն Գեւորգյանը։

armen2

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*