Սեյրան Օհանյանը մտնում է ընդդիմադիր դաշտ. տեսեք, թե ո՞ր կուսակցության նախագահն է լինելու-

Այսօրվա մամուլը թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու:

ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։

Իր հերթին` չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա: Լուրեր կան, որ «Շրջադարձը» ռուսական շրջանակներից է ֆինանսավորվելու, և դրա նորամուտի առաջին ծիծեռնակը վերջերս բացված politinfo.am կայքն է»:

 

 

Աղբյուրը HARTAK.am

 

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*