Խոշոր վթար. քարով բեռնված բեռնատարը բախվել է BMW-ին, քարն ընկել է BMW-ի վրա, վերջինն էլ բախվել է KRAZ-ին (ֆոտո)-

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 06.06-ին-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. առկա է դիզվառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում բախվել են «MAN» մակնիշի KO-379-LX համարանիշի բեռնատարը (վարորդը Վրաստանի քաղաքացի է) բախվել է կայանված «BMW» մակնիշի 34 OQ 945 համարանիշի մեքենային, որն էլ հարվածել է քարով բեռնված «KRAZ» մակնիշի ավտոմեքենային: Վթարի ընթացքում բեռնատարի վրայի քարը (մոտ 5 խմ) ընկել է BMW-ի վրա:

 

«MAN» մակնիշի ավտոմեքենայի բեռնված քարը (մոտ 5 խմ) ընկել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Վթարի հետեւանքով 31-ամյա Գ. Ն.-ն եւ 27-ամյա Գ. Բ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

 

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, BMW-ն վթարային լուսարձակները միացրած է եղել, որպեսզի փոխեն KRAZ-ի անվադողը:

 

 

 

Աղբյուրը HARTAK.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*