ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈԻՄ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. Տեսանյութ-

 

 

 

 

 

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին` պահանջելով, որ իրեն զենք տրամադրեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Իրավապահ մարմինները դեպքի վերաբերյալ ահազանգն ստացել են երեկ` հոկտեմբերի 1-ին` ժամը 13.40-ին, առ այն, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:

 

«Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ին, նշված վայրում, 1982 թ. ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված Տատյանա Ռ.-ին և սպառնացել դանակով վնասել նրան` պահանջելով իրեն զենք տրամադրել: Ժամը 14.20-ին Վահագն Ն.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել բաժին», — հայտնում են ոստիկանությունից:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է, իսկ 34-ամյա տղամարդը` ձերբակալվել:

 

 

Աղբյուրը HARTAK.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*