Վրաերթ Նորագավիթում. վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է-

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի գերեզմանների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Wolkswagen Vento» մակնիշի 19ՏՍ031 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդ (տեղափոխել է սայլակ) 40-ամյա Խ. Ա.-ին, ինչի հետեւանքով Խ.Ա.-ն եւ ավտոմեքենայի ուղեւոր 51-ամյա Շ. Ա.-ն  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*