Սատարելու փոխարեն զրկել.. Երեւանում 53-ամյա կինը փորձել է բենզինով ինքնահրկիզվել-

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 15-ին 53-ամյա կինը, որի ընտանիքին ԴԱՀԿ աշխատակիցները փորձել են վտարել բնակության վայրից, ինքնահրկիզման փորձ է կատարել։

 

NEWS.am-ի հետ զրույցում ինքնահրկիզման փորձ կատարած Նարգիզ Ասլիկյանը  պատմեց, որ արդեն 16 տարի է՝ բնակվում են Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող տնակներից մեկում։ Սակայն վերջերս տեղեկացել են, որ այս տարածքը գնել է ոմն Գագիկ Մանուկյան, եւ իրենք ստիպված են լքել տարածքը։

 

Նարգիզ Ասլիկյանը նշեց, որ նման ծայրահեղ քայլի է գնացել, քանի որ իր հինգ հոգանոց ընտանիքը ապրում է  սոցիալապես ծանր պայմաններում եւ բնակության համար այլ տեղ չունի։

ԴԱՀԿ աշխատակիցները մինչեւ նոյեմբերի 3-ը ժամանակ են տվել, մինչեւ դատական կարգով կորոշվի հետագա անելիքները։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*