Հելանք իրար «վստրեչ», խփեցի. թեղենիքցին վնասազերծել է իր ոչխարների վրա հարձակվել պատրաստվող գայլին-

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 53-ամյա բնակիչը` Դավիթ Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 16-ին,  վնասազերծել է իր ոչխարների հոտի վրա հարձակվել պատրաստվող գայլին:

«Չոբանը վերեւից ձեն տվեց, ասեց գայլը իջնում ա հոտի մոտ: Երեխեքին ասեցի դուք բարձրացեք ձորի կողմից, ես զենքը վերցրի, դուրս եկա: Հասա գյուղի ամենավերջին տան դարպասների մոտ, էդտեղ հելանք իրար «վստրեչ», ուզեց փախներ, խփեցի, աջ ոտքին կպավ, ղժժաց, հետո ուզեց փախնի, մի հատ էլ շրջվեց, տվեցի ճակատին, պառկավ գետնին»,- պատմեց Դավիթ Մանուկյանը:

Թեղենիքցի տղամարդու խոսքով` այս տարի գայլն արդեն 3 ոչխար է կերել, մի քանիսին վնասել: Գյուղացին կարծում է` պատճառը անտառում կեր չլինելն է:

«Էդ կենդանիները մեղք չունեն, բնապահպանության նախարարությունը էդ կենդանիներին որ տանում էր անտառից, թող բերի բրախի, գայերը որս անեն»,- նշեց նա:

Please Enter Your Facebook App ID. Required for FB Comments. Click here for FB Comments Settings page

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*