Այ քեզ լկտիություն. Ոստիկանը Հովհաննեսին ասել է՝ հեսա կթքեմ վրադ-

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս պահին անորոշ վիճակ է, տարբեր բժիշկներ են նայել, անգամ հարազատների կողմից հրավիրված բժիշկը, բոլորը ասում են, թե Հովհաննեսը չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը: Փաստաբանի խոսքերով` հուլիսի 26-ին, երբ Հովհաննեսը վիրավորում է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ երկու ժամ հետո: Հուլիսի 26-ից հետո մինչ օրս որևէ վիրահատություն չի եղել: Հայարփի Սարգսյանի համար անհասկանալի է այն, թե ինչու են իր պաշտպանյալին «Էրեբունի» ԲԿ-ում հսկել զինված ոստիկաններ. «Բուժքույրը եղել է Հովհաննեսի մոտ, այնտեղ է եղել նաև ոստիկան, երբ բուժքույրը խնդրել է, որ ոստիկանը հեռանա, բայց չի հեռացել: Հովհաննեսն է հորդորել ոստիկանին, որ հեռանա, զինված ոստիկանը նրան ասել է` հեսա կթքեմ վրադ»: Հայարփի Սարգսյանը իր պաշտպանյալի հիվանդասենյակը քարանձավի է նմանեցնում. «Խավարասերներ էին վխտում, իմ ներկայությամբ խավարասերները նրա վերքերի վրայով վազվզում էին: Հիվանդասենյակում աղբ էր կուտակված, սառնարանում որդեր էին, միայն առաստաղին կպած երկու պատուհաներ էին, նրան շատ վատ պայմաններում են պահել մինչև հուլիսի 30-ը»: Հուլիսի 30-ից հետո Հովհաննեսի հիվանդասենյակը փոխվել է, բայց, փաստաբանի փոխանցմամբ, հիվանդասենյակը էականորեն չի տարբերվում նախորդից: Հովհաննես Հարությունյանի մյուս փաստաբանը՝ Արա Ղարագյոզյանն էլ նշեց, որ երբ իր պաշտպանյալի վերքից արյուն է եկել, այդ արյունն այնքան ժամանակ չի փոխվել, որ չորացել է, այն աստիճանի է հասել, որ բարձը սևացել է. «Հովհաննես Հարությունյանը ինքնուրույն չի կարող իր բնական կարիքները հոգալ, նա հավելյալ օգնության կարիք ունի, իսկ այդ օգնությունը նրան նորմալ չի ցուցաբերվում: Երբ իմ ներկայությամբ բժիշկը Հովհաննեսին սիստեմա էր միացնում, ինչը նրա մոտ չէր ստացվում, անկեղծացավ` ասելով, թե կյանքոմ առաջին անգամ է նման բան անում, քանի որ ինքը հոգեբուժական բաժնի բուժքույր է»: Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հովհաննեսի քույրը՝ Թամարա Հարությունյանը նշեց, որ դիմում է ներկայացրել, որ թույլ տան, որպեսզի Հովհաննեսին իրենց ծախսերով տանեն «Յամեր» հետազոտության. «Չենք վստահում էդ ռենտգենի նկարներին իրենց կողմից արված: Տեսնենք թույլ կտան արդյոք: ՊՊԾ գնդում ինքը խոսել ա լրատվամիջոցների հետ, երևի դրա համար էլ հիմա պատժվում է»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*