«Լուրեր ունենք, որ Լամբարյանը խոշտանգված է». փաստաբան

Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ահազանգում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մայրը իրեն օրեր առաջ դիմել է՝ որդու պաշտպանությունը իրականացնելու համար, սակայն վարույթ իրականացող մարմինը մինչ օրս նրան չի ներգրավում գործին:

Հուլիսի 29-ին Լամբարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, և մինչ օրս քննիչը Պետրոսյանին որպես պաշտպան չի ներգրավում` պարզաբանելով, որ դեռ քննչական գործողություններ են անհրաժեշտ:

«Լուրեր ունենք, որ Լամբարյանը խոշտանգված է: Ես չեմ կարող ներս մտնել, թեև խափանման միջոց դեռևս չի ընտրվել: Հիվանդանոցում շատ խիստ հսկողություն է: Քննիչը  պետք է գա, ինձ ուղեկցի Լամբարյանի մոտ, որից հետո, երբ Լամբարյանը ինձ՝ որպես պաշտպան ներգրավելու իր համաձայնությունը կտա, արդեն օրենքի ուժով կկարողանամ նրան տեսակցել: Այնինչ, այս պահին խոչընդոտում են իմ աշխատանքը՝ ինձ գործում չներգրավվելով»,- նշում է փաստաբանը:

Պետրոսյանի խոսքով` օրեր շարունակ տարբեր մարդիկ իրեն դիմում են՝ խնդրելով ճշտել խոշտանգման հանգամանքը, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ բժշկական անձնակազմը չի հերքում կամ հաստատում տեղեկատվությունը:

Փաստաբանը տեղյակ է, որ Լամբարյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է, սակայն գիտակցությունը տեղն է: Հաշվի առնելով այս հանգամանքը` փաստաբանը նշում է, որ Լամբարյանը կարող է տալ իր պաշտպանությունը իրականացնելու համաձայնությունը:


Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

More from my site

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*