«Սասնա ծռեր» խմբի տղաներն ունեն բարձր ոգի, կորով ու վստահ են հաղթանակին. Ալեք Ենիգոմշյան

Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներն ունեն բարձր ոգի, կորով ու վստահ են հաղթանակին. «Մեզնից մնում է` ինքներս ևս հավատարիմ մնանք մեր խոստումներին` դրսում շարունակելով պայքարը մինչև ազգային, քաղաքական խնդիրների լուծում: Այդ խնդիրներ են` Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում, քաղբանտարկյալների ազատ արձակում»,- ասաց նա` հավելելով, որ առաջիկայում պետք է գծվի վստահության կառավարության ստեղծման քարտեզն ու դրվի հավանության:
Ենիգոմշյանը քաղաքացիներին առաջարկեց օգոստոսի 19-ին` ժամը 19.30-ին հավաքվել նույն վայրում` քննարկելու վերոնշյալ ծրագրերը:


Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*