«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը խնդրանքով դիմում է ՀՀ քաղաքացիներին. Շտապ…

Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Հարգելի՛ լրագրողներ, գործընկերներ, հայրենակիցներ,

Ձեզ դիմում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը մեկ կարևոր խնդրանքով:
Հուլիսի 29-30-ը Սարի թաղի դեպքերի ժամանակ մի աղջիկ է այրվել, ում Դավիթ Սանասարյանը շտապել է օգնության` պատռելով նրա այրվող հագուստը:
Քանի որ Դավիթը ձերբակալվեց, մանրամասներ չկարողացանք ճշտել այդ միջադեպի հետ կապված: Լրատվությունից տեղեկացանք այդ աղջկա անուն ազգանունը` Թամարա Մանուկյան:

Մենք ենթադրում ենք, որ դա հենց այդ աղջիկն է, ում Դավիթը շտապել է օգնության, քանի որ միայն նրա մասին էր խոսում լրատվությունը, ում մարմինը բռնկվել էր կրակով ոստիկանների կողմից արձակած պայթուցիչների հետևանքով:
Փաստաբանը ևս չունի մանրամասներ այդ աղջկա հետ կապված միջադեպի մասին, բացառությամբ այն, ինչը Դավիթը պատմել է նրան:
Եթե դուք ունեք վերոնշյալ անձի տվյալները` հեռախոսահամար կամ ֆեյսբուքյան էջ, խնդրում ենք փոխանցել մեզ, որպեսզի կապ հաստատենք նրա հետ մանրամասներ ճշտելու համար:
Այս ինֆորմացիան անհրաժեշտ է Դավիթի գործի մեջ ավելացնելու համար, որպեսզի ևս մեկ անգամ փաստվի այն կարևոր հանգամանքը, որ Դավիթ Սանասարյանն ամենևին այնտեղ չէր բախումներ և անկարգություններ հրահրելու համար:
Ինֆորմացիան կավելացնենք գործի մեջ իհարկե միայն Թամարայի համաձայնությունը ստանալուց հետո:
Խոստանում ենք վերոնշյալ անձի կոորդինատների և բոլոր տվյալների գաղտնիությունը:
Եթե կան այլ վկաներ, ովքեր լսել և տեսել են, թե ինչպես է Դավիթ Սանասարյանը բախումների ժամանակ հանդարտեցնում կրքերը և փորձում զսպել բախումները,նրանց ևս խնդրում ենք կապվել մեզ հետ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով`
https://www.facebook.com/groups/1835019963385830/1840823606138799/?notif_t=like¬if_id=1471008400593369
կամ գրելով`
հասցեին
կամ զանգահարելով`
093 916 714 Ծովինար Մարգարյանին (նախաձեռնության անդամ)
Նախապես շնորհակալություն բոլորիդ այս կարևոր գործում օգնելու համար:
 

Spread the love
  •  
  •  
  •  Tweet
  •  
  •  

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*